Նոր օրենքով ինչպե՞ս է հաշվարկվելու աշխատողի աշխատավարձը ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների դեպքում

2015 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը վերան­վան­վել է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի: Նշված օրենքով փոխվել է նաև վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը: Այսպիսով, ա) Ինչպես և նախկինում` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի հաշվարկման հաշվարկային ժամանակահատվածը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսներն են: բ) Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Նախկինում հաշվի էր առնվում մինչև երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացու­ցայ­ին ամիսների համար վճարված եկամուտը (այդ թվում` հղիության և ծննդաբերության նպաս­տի գումարը, եթե դրա վճարման ամիսն ընդգրկվում էր հաշվարկային ժամանակահատվածում): Օրինակ 1. 3 տարի երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի մոտ` աշխատանքի վերադառնալուց 5 ամիս հետո առաջացել է ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի իրավունք: Հաշվետու ժամանակաշրջանի 12 ամիսներից 4-ը (աղյուսակի 1-4-րդ ամիսներ) այդ ամսվան նախորդող ամիսներն են, իսկ մնացած 8-ում (աղյուսակի 5-12-րդ ամսիներ) անձը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում: Միջին ամսական աշխատավարձի հաշվարկում այդ 8 ամիսների համար որպես եկամուտ կընդունվի երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատողի աշխատավարձը, որը ենթադրենք` կազմել է 80 հազար դրամ: 1-ին ամիս 2-րդ ամիս 3-րդ ամիս 4-րդ ամիս 5-րդ ամիս 6-րդ ամիս 7-րդ ամիս 8-րդ ամիս 9-րդ ամիս 10-րդ ամիս 11-րդ ամիս 12-րդ ամիս Ընդամենը աշխատավարձ 200 200 200 200 խնամքի արձակուրդ աշխատավարձհաշվարկի համար 200 200 200 200 80 80 80 80 80 80 80 80 1,140 միջին ամսականաշխատավարձ 120 գ) Վարձու աշխատողի դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկում է միայն մեկ գործատու` հաշվարկային ժամանակահատվածում իր կողմից վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Նախկինում ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում հաշվի էր առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: դ) Նպաստը հաշվարկվում է հաշվարկված մեծությունը (միջին ամսական եկամտի 80%-ը) 21-ի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 25-ի (6-օրյա աշխատանքային շաբաթ) բաժանելու և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած համապատասխան աշխատանքային օրերի թվով բազմապատկելու միջոցով:գ) Վարձու աշխատողի դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկում է միայն մեկ գործատու` հաշվարկային ժամանակահատվածում իր կողմից վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Նախկինում ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում հաշվի էր առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Իրավաբան.net

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/75942.html
© iravaban.net կայք